ՀՀ նախագահը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
12:30 - 21 սեպտեմբերի, 2021

ՀՀ նախագահը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած ու Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների և Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել