Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին. այս իշխանությունը մեր երկիրը տանում է անկման, հակառակորդը օրըստօրե մխրճվում է մեր սահմանները. Սեյրան Օհանյան |tert.am|
13:53 - 21 սեպտեմբերի, 2021

Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին. այս իշխանությունը մեր երկիրը տանում է անկման, հակառակորդը օրըստօրե մխրճվում է մեր սահմանները. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին, որովհետև ինքնիշխանությունը առաջին  հերթին արտահայտվում է նրանով, որ ունես տարածք, բնակչություն, տնտեսություն և դու այդ սահմանի տերն ես։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ ենք այսօր անկախ։

«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, շատ տեղեր սադրանքներ են կազմակերպում, իրենց լկտի են պահում, մեր տարածքներից դուրս չեն գալիս, խոսել լիակատար ինքնիշխանության մասին շատ դժվար է»,-ասաց նա և նշեց, որ ի վերջո պետք է հասկանանք՝ հայ ազգի համար դյուրին իրավիճակներ չեն եղել, միշտ էլ դժվար է եղել։

«Այս իշխանությունը մեր երկիրը օր օրի տանում է անկման, պատերազմից հետո մեր հակառակորդը օրըստօրե մխրճվում է մեր սահմանները»,-ասաց նա։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել