Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել |1lurer.am|
14:10 - 21 սեպտեմբերի, 2021

Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա:

Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

Նշենք, որ դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել: Ավելի վաղ, քննության փուլում դատարանը հետախուզում էր հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ, սակայն հետագայում վերացվել էր այդ որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել