ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|
14:27 - 21 սեպտեմբերի, 2021

ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանատվությունը՝ ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար:

ՄԻԵԴ-ը նրա այրու համար 100 հազար եվրոյի փոխհատուցում է նախատեսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանն է պատասխանատու 2006 թվականին Լիտվինենկոյին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու համար:

Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել էին որպես սպանության հեղինակներ:

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 100 հազար եվրոյի փոխհատուցում վճարել նրա կնոջը՝ Մարիա Քարթերին (նախկինում Մարինա Լիտվինենկո): Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 43 տարեկանում: Նրա մահը հանգեցրել է Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սառեցմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել