Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
16:31 - 21 սեպտեմբերի, 2021

Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
 
Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով:
 
Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով:
 
Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել