ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Պետդումայի ընտրություններին միջամտելու մեջ  
 |tert.am|
18:49 - 21 սեպտեմբերի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Պետդումայի ընտրություններին միջամտելու մեջ |tert.am|

tert.am: Չնայած կիբեռհարձակումներին և ակնհայտ միջամտությանը ընտրություններին, ԱՄՆ-ին չհաջողվեց կասկածի տակ դնել Ռուսաստանի ընտրական համակարգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չնայած Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ իրականացված աննախադեպ քանակով կիբեռհարձակումներին, ինչի մասին հայտել էր ԿԸՀ-ն, և այդ հարձակումների կեսը ԱՄՆ տարածքից են արձանագրվել, ինչպես նաև ամերիկյան ինտերնետ-հարթակների ակնհայտ միջամտութանը ընտրությունների նախապատրաստման ընթացքին, ռուսկան ընտրական համակարգը վարկաբեկել չհաջողվեց և չի հաջողվի»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել