Այսօր մեկնարկել է ՏԻՄ նախընտրական քարոզարշավը
14:59 - 22 սեպտեմբերի, 2021

Այսօր մեկնարկել է ՏԻՄ նախընտրական քարոզարշավը

Հայաստանի 6 մարզի 9 համայնքում հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու, ընդ որում՝ դրանց մեծ մասում համամասնական ընտրակարգով։

Ընտրողները քվեարկելու են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժի օգտին։ Հաղթող ուժը կդառնա մեծամասնություն ավագանիում և կնշանակի համայնքի ղեկավար։ Առաջադրումների ժամկետն ավարտվել է:

Գյումրիում պայքարի է դուրս գալու 10 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 4 դաշինք, Գորիսում էլ 4 ուժ կմասնակցի ավագանու ընտրությանը։ ԿԸՀ-ն մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 18:00-ն կստուգի ներկայացված փաստաթղթերն ու կգրանցի թեկնածուներին:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, այն կավարտվի հոկտեմբերի 15-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել