Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
15:34 - 22 սեպտեմբերի, 2021

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չորրորդ անգամ չընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Հանձնաժողովում հարցի քվեարկությունը տեղի ունեցավ առանց ընդդիմության ներկայացուցիչների, քանի որ վերջիններս, այդ թվում՝ Ղազինյանն ինքը, անիմաստ համարեցին մասնակցել քննարկմանը։

Հիշեցնենք, Ղազինյանի թեկնածությունն ընդդիմությունն առաջադրել էր չորրորդ անգամ։ ՔՊ խմբակցությունը նրա թեկնածության հետ անհամաձայնություն ունի, իսկ ընդդիմությունը պնդում է՝ հարցի լուծումը ՔՊ-ի ձեռքում է․ նրանք պետք է քաղաքական որոշում կայացնենք ու ընտրեն իրենց առաջադրած թեկնածուին։ Իսկ ՔՊ-ն հրաժարվում է այդպես վարվել։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, 5-օրյա ժամկետում հանձնաժողովւ նորից արտահերթ նիստ կանի՝ չմոռանալով նաեւ օրակարգի այլ խնդիրներ, որոնք կապ ունեն մեր անվտանգային միջավայրի, խորհրդարանական վերահսկողության գործիքները ճիշտ օգտագործելու հետ։

Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել