Համանախագահները Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ |1lurer.am|
22:34 - 22 սեպտեմբերի, 2021

Համանախագահները Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է՝ TACC գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային չեն»,- նշել է դիվանագետը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

«Եթե այդ բանակցությունները կայանան, դա լավ ցուցիչ կդառնա, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբն ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր գործիք»,- նշել է Ռուդենկոն։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել