Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|
11:41 - 23 սեպտեմբերի, 2021

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։

Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում:

Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ:

Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։

Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել