Գեղարքունիքի մարզպետը  «Մարտական ծառայություն» պետական պարգեւներ հանձնեց Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին
16:28 - 23 սեպտեմբերի, 2021

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայություն» պետական պարգեւներ հանձնեց Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ծովինար համայնք, որտեղ ԱՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներ հանձնեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար պարգեւատրված Սիմոն Ավետիսի Մելքոնյանին եւ Արգիշտի Ալֆենդրի Օհանյանին:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին զինծառայողներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության եւ խիզախության համար: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց նաեւ պարգեւի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:

Նույն համայնքում Գեղարքունիքի մարզպետն այցելեց եւ Ռոբերտ Սարգսի Աբրահամյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը հանձնեց նրա ծնողներին: Կարեն Սարգսյանը հիշատակի եւ երախտագիտության խոսքեր հնչեցրեց հերոսացած Ռոբերտ Աբրահամյանի հասցեին, խոսեց նրա մարտական գործողությունների, ցուցաբերած արիության մասին՝ նշելով, որ նման տղաների անձնուրացության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք 30-ամյա անկախ Հայաստանի Հանրապետություն:

Գեղարքունիքի մարզպետը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների շրջանակում աջակցել անմահացած զինծառայողների ընտանիքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել