Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ գործակալության պետ
 |1lurer.am|
18:38 - 23 սեպտեմբերի, 2021

Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ գործակալության պետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության նախկին պետ Արտաշես Խալաթյանը ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով նշանակվել է նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ:

Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանից: 

Հիշեցնենք, որ Արտաշես Խալաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել