Որոշ մարզերում 2-3 ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը. սահմանվել է նոր ժամանակացույց
09:40 - 24 սեպտեմբերի, 2021

Որոշ մարզերում 2-3 ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը. սահմանվել է նոր ժամանակացույց

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակում է իր սպասարկման տարածքում ներառված բնակավայրերի ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար։

2021 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառող ժամանակացույցը կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող պահանջներին: Նշենք, որ դրանում արտացոլված է ջրամատակարարման նվազագույն տևողությունը։

Մինչ այժմ գործող ժամանակացույցում տեղի են ունեցել որոշակի դրական փոփոխություններ. Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերի 10-ից ավելի բնակավայրերում ջրամատակարարման տևողությունը 2-3 ժամով ավելացել է։ Ընկերությունն իր բաժանորդներին հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին:

Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը:

Ջրամատակարարման նոր գրաֆիկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել