Արցախում լռության րոպե կհայտարարվի
11:32 - 24 սեպտեմբերի, 2021

Արցախում լռության րոպե կհայտարարվի

Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից:

Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել