Բաքուն կրկին պահանջում է «ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները»
 |azatutyun.am|
12:14 - 25 սեպտեմբերի, 2021

Բաքուն կրկին պահանջում է «ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները» |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և «փոխադարձ հետաքրքրություն հայտնել հարաբերությունների զարգացման կապակցությամբ»։

Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։

«Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», - հայտնում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել