Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք. Ժաննա Անդրեասյան
09:56 - 27 սեպտեմբերի, 2021

Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք. Ժաննա Անդրեասյան

Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցին տրվում է նոր սարքավորում կամ տեխնոլոգիա և այն պահվում է փակի տակ, որպեսզի չփչանա։ Ավելին, նման վարվելակերպը երբեմն կարող է մատնացույց արվել՝ որպես օրինակելի, թե ինչ խնամքով են պահում։

Դպրոցական լաբորատորիաները և սարքավորումները թանգարանային նմուշից պիտի դառնան ամենօրյա գործիք, որով երեխաների սովորելն ավելի արդյունավետ ու հետաքրքիր է։ Իսկ դրանք խնամքով օգտագործել պիտի սովորեն նաև երեխաները։ Ու նաև սա է դպրոցի խնդիրը»,- գրել է Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել