ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
Ըստ այդմ, ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ:
Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝
Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:
Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում:
Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են: Բազմաթիվ դրվագներով, նաև դատախազների կողմից տրված համապատասխան ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագերսիվ պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի այլ ներկայացուցիչների, ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների ապացույցների լիարժեքությունն ապահովելու, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների իրական քանակը հստակեցնելու, նրանց նկատմամբ խոշտանգման, ապօրինի գործողությունների փաստերն ամբողջացնելու, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց դաժանաբար սպանած, նրանց արժանապատվությունը նսեմացնող, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնության բացահայտման, դրանց վերաբերյալ հավելյալ, հատկապես անձանց նույնականացման հնարավորություն տվող ապացույցների ձեռքբերման ուղղությամբ:
comment.count (0)