Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է անում Ադրբեջանի դեսպանատան դիմաց |armtimes.com|
13:26 - 27 սեպտեմբերի, 2021

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է անում Ադրբեջանի դեսպանատան դիմաց |armtimes.com|

armtimes.com: Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Ցույցի մասնակիցները Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ գործողությունները դատապարտող պաստառներով են: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, արդարադատություն հաստատել Արցախի ու հայ ժողովրդի համար եւ պատժամիջոցների ենթարկել Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։ 

Բողոքի ցույցի մասնակիցները դեսպանատան դիմաց վանկարկում են՝ «Ամոթ քեզ Ալիեւ», «Ամոթ քեզ Էրդողան», «Միացյալ Հայաստան», «Պայքար պայքար մինչեւ վերջ», «Ազատ անկախ Հայաստան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել