Ֆրանսիան ջանք չի խնայի՝ Մինսկի խմբի շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
15:50 - 27 սեպտեմբերի, 2021

Ֆրանսիան ջանք չի խնայի՝ Մինսկի խմբի շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել