Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում այն փողոցներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ
18:30 - 28 սեպտեմբերի, 2021

Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում այն փողոցներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ:

Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:

Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան–Մոսկովյան փողոցներում և Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց հատվածներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել