Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին |armenpress.am|
19:31 - 28 սեպտեմբերի, 2021

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին |armenpress.am|

armenpress.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում Գենադի Անաշկինին ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել