Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված ևս  3 ծառայողի աճյուն
21:38 - 28 սեպտեմբերի, 2021

Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված ևս 3 ծառայողի աճյուն

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։ 
 
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել