Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան |tert.am|
17:30 - 01 հոկտեմբերի, 2021

Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պատրաստ է, կբողոքարկվեն այլ որոշումներ ևս. փաստաբան |tert.am|

tert.am: Դավիթ Տոնոյանի կալանավորման որոշման դեմ բողոքը արդեն իսկ պատրաստ է, հնարավոր է, որ հենց այսօր էլ մուտքագրվի դատարան։ Այս մասին ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Այլ որոշումներ ևս կան, որոնք բողոքարկվելու են պարտադիր կարգով, մեր մնացած քայլերի մասին այս պահին բացահայտում չեմ ցանկանում կատարել»,- ասաց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել