Պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
17:44 - 01 հոկտեմբերի, 2021

Պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Դեսպան Ֆուկուշիման շնորհավորել է պաշտպանության նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է անվտանգային ոլորտում Հայաստանի, հատկապես՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջացած մարտահրավերները։

Քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարային ուղղությունները:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել