ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոնի հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել
17:46 - 01 հոկտեմբերի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոնի հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ  տրանսպորտային անվտանգության մասնագետները հոկտեմբերի 1-ին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում համատեղ դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։ 

Տեսչական մարմնի մասնագետները Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկի և դրան հարակից կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ 

Վերահսկողական դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ վերահսկողության  հետ միաժամանակ տեսչական մարմնի մասնագետները շարունակել են կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքներ իրականացնել, որի նպատակը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումն է։  

Առաջիկա հանգստյան օրերին ևս հասարակական տրանսպորտը կլինի տեսչական վերահսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել