Անարդար է, երբ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության, աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակում. Սերժ Սարգսյան
 |tert.am|
19:02 - 01 հոկտեմբերի, 2021

Անարդար է, երբ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության, աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակում. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ՝ քննարկելու թե՛ կուսակցության հետագա անելիքները, թե՛ երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա շարունակեց.

«Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես ՀՀ քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»:

Սարգսյանի խոսքով՝ հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված ԱԺ արտահերթ ընտրությունները, ինչպես զգուշացնում էր Հանրապետականը, չլուծեցին ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ:

 

Շարունակությունը կարդացեք tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել