Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը
16:11 - 03 հոկտեմբերի, 2021

Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը

Red Wings ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի օրերին։  

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ՝ տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել