ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 6000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստավորման համար
12:15 - 05 հոկտեմբերի, 2021

ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 6000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստավորման համար

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նոր հրաման է ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել, յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին տեղեկացնում են Մայր բուհի մամուլի ծառայությունից:

Հովհաննես Հովհաննիսյանի՝ 2021 թվականին հոկտեմբերի 4-ի հրամանով՝ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով:

Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

Փոխհատուցման համար անհրաժեշտ է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացել հետեւյալ փաստաթղթերի պատճենները՝ ԵՊՀ հիմնական աշխատողի կողմից ՊՇՌ հետազոտության համար վճարած գումարի ՀԴՄ կտրոնը եւ ՊՇՌ հետազոտության պատասխանը»,- մանրամասները ներկայացված է հրամանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել