«Նրա հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը  |tert.am|
12:42 - 06 հոկտեմբերի, 2021

«Նրա հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը կտրուկ փոխվել է կալանավորվելուց հետո:

«Միխեիլ Սաակաշվիլիի հոգեբանական և հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել: «Ազգային շարժումը» (Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունը՝ խմբ.) մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ «կործանված պետության փոխարեն Սաակաշվիլին Վրաստանում հայտնաբերել է լավ կազմակերպված պետական համակարգ»: «Այդ ամենը բացատրում է Սաակաշվիլիի հոգեկան վիճակի կտրուկ փոփոխությունը»,- հավելել է երկրի վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել