Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու Արցախում․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|
12:42 - 07 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու Արցախում․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում, հուշում են, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու այնտեղ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր սեղանին կա՞ սցենար, թե ինչ է անելու Հայաստանը, եթե չորս տարի անց Ադրբեջանը հրաժարվի ռուս խաղաղապահների ներկայությունից, ինչի իրավունքն ունի եռակողմ փաստաթղթով։

Նշելով, որ այդ թեման, բնականաբար, իրենց օրակարգում է՝ ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ այն քննարկում են նաև ռուս գործընկերների հետ՝ հասկանալու, թե այդպիսի հնարավոր զարգացման դեպքում ինչպես են համատեղելու քայլերը։

Գրիգորյանն ասաց՝ ամեն ինչ անելու են, որ Ռուսաստանն ավելի երկար մնա Արցախում, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

«Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երկարաժամկետ է նախատեսված, բայց հնարավոր դեպքում, երբ որ Ադրբեջանը չի համաձայնում, մենք կփորձենք համատեղել մեր ուժերը և խնդրին լուծում գտնենք և բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի խնդիրը կարգավորենք, բայց այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են, մեզ հուշում են, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու», - ասաց ԱԽ քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել