Քուիրինալե պալատում տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը
17:31 - 07 հոկտեմբերի, 2021

Քուիրինալե պալատում տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։

 

«Նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ և երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն»,- մանրամասնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել