Տիգրան Խաչատրյանը ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ֆինանսների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները
16:32 - 08 հոկտեմբերի, 2021

Տիգրան Խաչատրյանը ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ֆինանսների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը:

Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային  բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երեւանի մետրոպոլիտենի եւ տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների եւ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություն հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին եւ ընդգծել, որ բանկը պատրաստ է այդ ուղղությամբ եւս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին: Միաժամանակ պարոն Ցզուրան գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ եւ վստահություն հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել