Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել
 |tert.am|
11:45 - 10 հոկտեմբերի, 2021

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել |tert.am|

tert.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, իր դեմ հարուցված հակակոռուպցիոն գործի շրջանակում հետաքննության ֆոնին, հրաժարական է տվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կուրցը այս մասին իր ուղերձում հայտարարել է. «Այժմ պետք է կայուն հարաբերություններ, այդ իսկ պատճառով, որպեսզի լուծվի պատային իրավիճակը, ես խնդրել եմ Ժողովրդական կուսակցության թիմին շարունակել աշխատանքը: Որպես կուսակցության նախագահ՝ ես դաշնային նախագահ Ալեքսանդր Շալենբերգին առաջարկում եմ որպես կառավարության նոր ղեկավար»:

Հիշեցնենք, որ Կուրցի դեմ հարուցված կոռուպցիոն գործի պատճառով, կոալիցիոն գործընկերները պահանջել էին նրա հրաժարականը:

Կուրցի կուսակցության կրտսեր կոալիցիոն գործընկերը`Կանաչները, բանակցություններ է վարել երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք ավելի վաղ կոչ էին արել Կուրցին հրաժարական տալ:

 

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել