Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է |armtimes.com|
09:10 - 11 հոկտեմբերի, 2021

Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է |armtimes.com|

armtimes.com:  Ինչպես հայտնի է, քրեակատարողական հիմնարկում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի մեջ է:

Հացադուլի տասներորդ օրը նրա վիճակը վատացել է: Այս մասինհաղորդում է Gruzia-online-ը՝ հղում անելով նրա անձնական բժիշկ Նիկոլոզա Կիպշիձեին, որը երեկ տեսակցել է նրան բանտում:

Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել մեղր ու հյութ, որի մասին ՔԿՀ ղեկավարությունն հայտարարել էր և որը նրան տրամադրվել էր: Ներկայում նա օգտագործում է միայն ջուր:

Ըստ բժշկի, Վրաստանի երրորդ նախագահն ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ տալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը: Նրա ախտորոշման մասին բժիշկը հայտնել է Սաակաշվիլիի համաձայնությամբ:

Միխեիլ Սաակաշվիլին բերման էր ենթարկվել հոկտեմբերի 1-ին, Վրաստան մտնելուն պես: Նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: Նրան ազատ արձակելու պահանջով Վրաստանի ընդդիմությունը մեծամասշտաբ հանրահավաք է նախաձեռնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել