Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին |tert.am|
12:10 - 11 հոկտեմբերի, 2021

Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց՝ կոչ անելով ազատ արձակել գործչին |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կողմնակիցները ցույցի են հավաքվել Ռուսթավի բանտի մոտ, երբ տեղեկացել են, որ նրա առողջական վիճակը վաթտարացել է:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, հավաքված ցուցարարները պահանջել են ազատ արձակել կալանքի տակ գտնվող գործչին: Նրա կողմնակիցներից ոմանք կոչ են արել վերջինիս դադարեցնել հացադուլը: Նրանց թվում էր Սաակաշվիլիի եղբայրը:

«Ինչպես այստեղ հավաքված յուրաքանչյուր անձ, ես ևս շատ մտահոգված եմ: Միշա, գուցե ժամանակավոր գոնե դադարեցնե՞ս հացադուլը կամ մտածե՞ս բուժման մասին: Ես միշտ եղել եմ, կամ և կլինեմ կողքիդ, սակայն այս պահին քո առողջությունը շատ կարևոր է»,- ասել է Դավիդ Սաակաշվիլին:

«Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը Սաակաշվիլիի փաստաբաններից մեկն է, տեղեկացրել է, որ այսօր կփորձի հանդիպում կազմակերպել իր պաշտպանյալի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել