Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
12:58 - 11 հոկտեմբերի, 2021

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

«Նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը»,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել