Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:40 - 11 հոկտեմբերի, 2021

Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը՝ նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը եւ պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել