Սաակաշվիլին բանտից աջակիցներին ակտիվ գործողությունների անցնելու կոչ է անում |azatutyun.am|
16:36 - 12 հոկտեմբերի, 2021

Սաակաշվիլին բանտից աջակիցներին ակտիվ գործողությունների անցնելու կոչ է անում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից իր հերթական ուղերձում աջակիցներին կոչ է արել անցնել ակտիվ գործողությունների։

«Ապօրինի, ճնշող, չար ռեժիմն ամեն օր ծիծաղում է մեզ վրա և հեգնում։ Հանրության նկատմամբ այդ հեգնանքին մենք պետք է հակազդենք ակտիվ գործողություններով, ինչպիսին են ընտրողների քվեների պաշտպանությունը բոլոր շրջաններում, իշխանությունների կողմից ընտրողների կաշառման և ահաբեկման փաստերի հավաքագրումը, ընտրական հանձնաժողովների և դատարանների մոտ ակցիաների կազմակերպումը», - փաստաբանի միջոցով փոխանցած նամակում գրել է Սաակաշվիլին։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։

Ինքը Սաակաշվիլին պնդում է, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, և ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։

Նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով Վրաստանում հոկտեմբերի 14-ին նախատեսված է զանգվածային բողոքի ակցիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել