Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|
16:41 - 12 հոկտեմբերի, 2021

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, ինչի համար էլ երեկ՝  հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա:

Ի պատասխան հարցին, թե հանդիպումն ի՞նչ նպատակ է հետապնդում, հոգեւոր առաջնորդներն ի՞նչ հարցեր են քննարկելու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց՝ հիմնական նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են:

«Հանդիպումը կկայանա, եւ արդեն արդյունքը պարզ կլինի: Հանդիպման օրակարգային ընթացքի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել