Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|
10:49 - 13 հոկտեմբերի, 2021

Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ թշնամիներին չպետք է հնարավորություն տրվի խաթարելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերը, գրում  է Mehr-ը:

Երեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն, և երկու կողմերը չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարելու իրենց հարաբերությունները:

Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:

Ըստ դիվանագետի՝ երկու երկրները պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում, և պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ:

Այնուհետև նա մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել