ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ
11:26 - 13 հոկտեմբերի, 2021

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Ըստ ԱԺ ընդունած օրենքի՝ նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել