Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է. Միրզոյան |1lurer.am|
11:32 - 13 հոկտեմբերի, 2021

Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ: Այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին: Անկասկած, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սա բխում է  մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է:

«Սա կարող եք տեսնել ՀՀ կառավարության ծրագրում, որը նաև հաստատվել է ԱԺ-ի կողմից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել