Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին
12:26 - 13 հոկտեմբերի, 2021

Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը՝ աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։

Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։

2021թ․-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․-ին, և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։

17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը, և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։

Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։

2021 թ. վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։

Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել