Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը |hetq.am|
19:54 - 13 հոկտեմբերի, 2021

Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ Վարանդայում (Ֆիզուլի) կմասնակցի օդանավակայանի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաընկերությունը։

Բաքվից այդ օդանավակայան առաջին թռիչքն իրականացվել է 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արդեն իսկ շահագործման է հանձնվել 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկայում Էրդողանը նախատեսում է այցելել Ադրբեջան։ Նման հայտարարությամբ նա հոկտեմբերի 1-ին հանդես էր եկել Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթի ժամանակ։ Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին՝ նշելով, որ իրենք կիսել են ադրբեջանցիների հետ ուրախությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել