Թուրքիայում իրանցիների են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով  |tert.am|
23:10 - 13 հոկտեմբերի, 2021

Թուրքիայում իրանցիների են ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով |tert.am|

tert.am: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության աշխատակիցները Վան նահանգում լրտեսական ցանց են բացահայտել:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ուժայինները 8 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ իրանական հատուկ ծառայությունների երկու գործակալի: Կասկածյալներից երկուսը Թուրքիայի քաղաքացիներ են:

Հաղորդվում է, որ խմբավորման անդամները ձերբակալվել են սեպտեմբերի 24-ին՝ իրանցի նախկին զինվորական Մ.Ա.-ին առևանգելու և մեքենայով բռնությամբ հայրենիք ուղարկելու փորձի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել