Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|
23:13 - 13 հոկտեմբերի, 2021

Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից։ Ըստ նրա՝ բացառությամբ փոքր դեպքերի, տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ Այդ մասին Ալիևը հայտարարել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։ 

«Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է պատերազմը և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանում, Ղարաբաղյան շրջանում։ Այս ժամանակահատվածում, եթե հաշվի չառնենք մանր պատահարները, իրավիճակը կայուն է, և ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք»,- հայտարարել է Ալիևը։ 

Վերջինիս խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնք «իրենց լուծմանն են սպասում»։ Ալիևն առաձնացրել է Արցախ այցելող արտասահմանցիների հարցը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան ադրբեջանական կողմի թույլտվությունը, իսկ գործընթացը պետք է կարգավորվի ռուս խաղաղապահների կողմից։ «Այդ հարցը ներկայացվել է Ռուսաստանի պատկան մարմիններին, պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրան վերջ դրվի»,- եզրափակել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել