Օրենսդրական որևէ կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված․ Ռուստամ Բադասյանը՝ վարչապետի նկարն իր աշխատասենյակում կախելու մասին |tert.am|
13:40 - 14 հոկտեմբերի, 2021

Օրենսդրական որևէ կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված․ Ռուստամ Բադասյանը՝ վարչապետի նկարն իր աշխատասենյակում կախելու մասին |tert.am|

tert.am: 2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ 2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։ Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»,-մանրամասնեց Բադասյանը։

Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իր աշխատասենյակում ևս կա փակցված Նիկոլ Փաշինյանի նկարը, ինչին հնչեց դրական պատասխան։

«Որովհետև այդպիսինն է սահմանված նոր կարգը, որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված և այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար կառավարությունում է որոշվել այդ կարգը»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել