Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|
15:51 - 14 հոկտեմբերի, 2021

Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: «Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա», - այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Նա ասել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման և սահմանազատման գործընթացը։

Բայրամովը նաև համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել