ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին
19:55 - 14 հոկտեմբերի, 2021

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավվման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
 
«Պաշտոնապես հայտարարում ենք , որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել