Սահմանին իրադրությունն այս պահին հանգիստ է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊԲ
01:05 - 15 հոկտեմբերի, 2021

Սահմանին իրադրությունն այս պահին հանգիստ է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ 
 
«Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
 
ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել